ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գյումրիում ռուս զինվորականի սպանության մասին

Գյումրիում ռուս զինվորականի սպանության մասին
16.06.2015 | 15:17

Ռուսաստանյան «Կոմերսանտը» հայտնում է, որ իրենց տվյալներով` Գյումրիում ռուսաստանցի զինվոր Իվան Նովիկովի սպանությունը կհետաքննի Ռուսաստանը: Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ոչ միայն Նովիկովն է սպանվել, այլև՝ վիրավորվել է նրա զինակիցը: Երկուսն էլ դարձել են միևնույն պայմանագրային զինծառայողի զոհը: Վերջինս ձերբակալված է: Թե զոհը, թե կասկածյալը, որը, ըստ ԶԼՄ-ների, խոստովանական ցուցմունք է տվել, ծնվել են 1995 թվականին:
Գյումրիում ռուսական ռազմակայանի ռուս ժամկետային զինծառայողին կարող էին սպանել սպայի դեմ «գործ տալու» համար՝ LifeNews- ին հայտնի է դարձել իրավապահ մարմիններում իր աղբյուրներից: Այս պահին վարկած է մշակվում, որ սպանության հնարավոր դրդապատճառը կարող է լինել զորամասի սպաներից մեկի դեմ «գործ տալը»: Ենթադրյալ մարդասպան Իվան Բոսխոմջիևի և սպանված Իվան Նովիկովի կոնֆլիկտը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ մի քանի օր առաջ Նովիկովը կապիտան Սանալ Ս.-ին մեղադրել է վնասվածքներ հասցնելու մեջ, որը Բոսխոմջիևի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Կապիտան Սանալ Ս.-ի նկատմամբ նախաքննական ստուգում է սկսվել: «Սա առաջին իրավախախտումը չի եղել սպայի կողմից. որոշ ժամանակ առաջ նա տուգանվել է ժամկետային զինծառայողներից մեկին ծեծելու համար: Հասկանալով, որ այս անգամ ինքը, ամենայն հավանականությամբ, կկորցնի աշխատանքը, կա հավանականություն, որ նա կարող էր խնդրել իր ընկեր Իվան Բոսխոմջիևին, վրեժ լուծել Նովիկովից»,-հայտնել է աղբյուրը: Սպանվածի և ենթադրյալ մարդասպանի միջև հաճախ են կոնֆլիկտներ եղել: Իվան Բոսխոմջիևը նախկինում էլ դժգոհ է եղել Նովիկովի ծառայությունից և նրան «մատնիչ» է համարել:

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ